«Մի մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ Ձեզ էլի: Ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ Ձեզ ևս մեկ անգամ». Հովիկ Աբրահամյանը՝ Մարտին Սարգսյանին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016թ. համալիր ծրագիրը: Նա նշեց, որ ծրագրի ընդունման անհրաժշետությունը բխում է կառավարության որոշման պահանջներից: Մարտին Սարգսյանը  ներկայացրեց, թե ինչ է նախատեսում համալիր ծրագիրը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, դիմելով, նրան՝ հարցրեց, թե նախորդ տարի որքան չեն կատարել բյուջեն, ինչին ի պատասխան՝ Մարտին Սարգսյանն ասաց՝ 12 տոկոսով: «Հիմա դուք 4 մլրդ 304 մլն որ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք այդ գումարները, ի՞նչ եք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Ի պատասխան Մարտին Սարգսյանն ասաց, որ եթե գումարը չհավաքագրեն, պարզ է, որ պետք է առաջնային խնդիրները կարգավորեն, հետո միայն անցնեն մյուսներին. «Եթե գումարները կհավաքագրվեն, բոլոր ծրագրերը կիրականացվեն»: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց. «Հետո մի մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ Ձեզ էլի: Ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ Ձեզ ևս մեկ անգամ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031