Մարտի 24-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Շվեդ դերասանուհի եւ պարուհի Ալիսիա Վիկանդերը մասնակցել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազգային արշավին: Ինչպես հաղորդում է The Fashion Spot-ը, նա ներկայացրել է պայուսակների Louis Vuitton Twist նոր հավաքածուն:
Ցուցանմուշների թվում են՝ բոտիլյոններ, որոնք տպագրված են 3D տպիչով, շրջազգեստ, որը շարժվելիս փոխում է ուրվապատկերը, ինչպես նաեւ հագուստ, որը զարդարված Է պոլիուրեթանային «մարջաններով»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան փող. 20-ից-38, Մարգարյան փող. 1-ից-7 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցի և նրբանցքի, «Մոնթե Մելքոնյան»-ի անվան ռազմամարզական վարժարանի, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի ջրամատակարարումը:
Երաժշտական փորձագետներն այս սկավառակը կոչել են «Սուրբ Գրաալ», այսինքն՝ հավաքորդների երազանքների վերջին սահման: Այն պատրաստել է HMV (հապավում His Master’s Voice-ից) հանրաճանաչ առեւտրական ցանցը եւ The Beatles-ի ապագա պրոդյուսեր Ջորջ Մարտինին Է ներկայացվել EMI ձայնագրության ընկերության ստուդիայում՝ «լիվերպուլյան քառյակի» հետ պարտավորագրի կնքման հույսով:
Հայկական արտադրության E-Voca PROJECT ստարտափը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել օտար լեզուներ, բայց խնդիր ունեն բառերը մտապահելու հարցում:
Twitter միկրոբլոգների ցանցի աշխատակիցները մշակում են նոր գործառույթ, որը դրա օգտատերերին թույլ կտա խմբագրել լուսանկարները՝ դրանցում հավելելով զանազան պատկերներ, ինչպես նաեւ կատարել դրանց փոխանակություններ: Այս մասին հայտնել է Re/code տեղեկատվական պորտալը, որը մասնագիտացած է տեխ նիկայի նորությունների բնագավառում:
Եկեղեցու գլխավոր ծիսական արարողությունը Ս. Պատարագն է, որի առանցքը Ս. Հաղորդությունն է: Պատարագ բառը նշանակում է զոհ, նվեր, ընծա: Քրիստոս խաչի վրա թափած Իր թանկագին արյամբ մեր մեղքերի պարտամուրհակը գամեց խաչափայտին և Իրեն զոհաբերեց մարդկության փրկության համար: Ուստի Ս. Հաղորդությունը խաչի վրա մատուցած Տիրոջ հավիտենական Պատարագի շարունակական խորհուրդն է Եկեղեցու կյանքում:
Ապրիլին Արեգակը բավականին անհանգիստ կլինի, սակայն ուժեղ մագնիսական փոթորիկների չի հասնի: Ամեն ինչ կսահմանափակվի մագնիտոսֆերայի ուժեղ վրդովմունքներով և թույլ փոթորիկներով:
Անոթային խցանումները կարող են անոթների պատերի հաստացման պատճառ դառնալ, որն առավել հայտնի է աթերոսկլերոզ անվամբ: Նուռը խթանում է արյան հոսքն ու արդյունավետ կերպով նվազեցնում է բորբոքումներն ու իջեցնում է բարձր ճնշումը:
««Մուդիսի» կողմից Հայաստանի վարկանիշի իջեցման հետևանքը, իհարկե, բացասական է այն առումով, որ Հայաստանի վարկունակությունը նվազել է: Իջեցվել է նաև Հայաստանի 2 բանկերի՝ «Արդշինբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկանիշը, որը պարզապես հետևանք է ՀՀ վարկանիշի իջեցման: Սակայն այս վարկունակությունը երկարաժամկետ գնահատական է, ոչ թե՝ այս պահի դրությամբ է որոշում, այլ՝ ՀՀ պոտենցիալի գնահատականն է, որտեղ շատ գործոններ են ազդում»,- ասում է Աշոտ Խուրշուդյանը: