Քննարկումներ «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված դրույթների շուրջ

Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված մի շարք դրույթներ: Հանգամանալից անդրադարձ կատարվեց դեղերի գների պետական կարգավորմանը:

Քննարկվեց նաև դեղերի հայերեն ներդիր թերթիկի ապահովման հարցը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց նաև դեղերի ոլորտում սոցիալական ծրագրերի իրականացումը:

Նշվեց, որ դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է որակի, անվտանգության, արդյունավետության և մատչելիության բոլոր ցուցանիշների ապահովումը:

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար մյուս սկզբունքները և դրույթները քննարկելու նպատակով` պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031