«Լիվերպուլից» և «Տոտենհեմից» Անգլիայի հավաքական են հրավիրվել 5-ական ֆուտբոլիստներ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Չելսիից»` 1-ական
Լոնդոնցիները և մանկունյանցիները հաղթել են Անգլիայի վերջին 11 առաջնություններից 9-ը, «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» չեն հաղթել վերջին 25 տարում:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կմասնակցեն Գերմանիայի (մարտի 26, Բեռլին) և Հոլանդիայի դեմ (մարտի 29, Լոնդոն) անցկացվելիք ընկերական խաղերում: Առաջին անգամ ազգային հավաքական հրավերք է ստացել «Լեսթերի» 26-ամյա կիսապաշտպան Դենիել Դրինկոուտերը:
Ամենաշատ ներկայացուցչությամբ կարող են պարծենալ «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» (5-ական ֆուտբոլիստ), նրանց հետևում են «Էվերթոնը (3), «Մանչեսթեր Սիթին), «Լեսթերը», «Արսենալը» և «Սաութհեմփթոնը» (2-ական): 1 ֆուտբոլիստով են ներկայացված «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սթոքը»:
Անգլիայի հավաքականի ամբողջական կազմը.
Դարպասապահներ. Ջեկ Բատլենդ («Սթոք»), Ֆրեյզեր Ֆորսթեր» («Սաութհեմփթոն»), Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»):
Պաշտպաններ. Ռայան Բերտանդ («Սաութհեմփթոն»), Գարի Կեհիլ («Չելսի»), Նաթանիել Կլայն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջագելկա, Ջոն Սթոունզ («Էվերթոն»), Դենի Ռոուզ, Կաել Ուոլկեր («Տոտենհեմ»), Կրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»):
Կիսապաշտպաններ. Դելե Ալի, Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Ռոս Բարկլի («Էվերթոն»), Դենիել Դրինկոուտեր («Լեսթեր»), Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա, Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Դենիել Սթարիջ («Լիվերպուլ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Թեո Ուոլքոտ, Դենի Ուելբեք («Արսենալ»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը