Առողջ լինելու համար մերսեք ոտնաթաթերը

Մարդու ներքին օրգանների և ոտնաթաթերի միջև կապը բացահայտվել է դեռևս վաղ անցյալում: Ոտնաթաթերի կանոնավոր մերսումն օգնել է մարդկանց բարձրացնել իմունիտետը, լավացնել արյան շրջանառությունը, երկարացնել կյանքն ու երիտասարդացնել օրգանիզմը: Ժամանակի ընթացքում այս բոլոր գիտելիքները մոռացվել են, սակայն արդյունավետությունը չի անցել: Իհարկե, այժմ բոլորն են ցանկանում գեղեցիկ և առողջ լինել՝ քիչ ծախսերով և նվազագույն ջանքերով: Նմանատիպ «ծույլ» մեթոդներից մեկն էլ ոտնաթաթերի մերսումն է:

Ինչպե՞ս է սա աշխատում

Մարդու ոտնաթաթն ամբողջովին պատված է կենսականորեն ակտիվ կետերով, որոնք մատների՝ ավազի կամ քարերի հետ շփումից ակտիվացնում են ներքին օրգանների աշխատանքը: Օրական 10 րոպե մերսումը բավական է, որպեսզի գործի գցեք ներքին օրգանների աշխատանքը:

Ինչո՞վ է գտակար ոտնաթաթերի մերսումը

Կարդացեք նաև

  • Լավացնում է արյան շրջանառությունը
  • Վերացնում է ենթամաշկային ճարպերը
  • Արագացնում է նյութափոխանակությունը
  • Լավացնում է մարսողությունը
  • Պայքարում է ավելորդ քաշի դեմ
  • Թարմացնում է մաշկը
  • Հանում է հոգնածությունը
  • Վերացնում է թութքը, անմիզապահությունը
  • Ոտնաթաթերի մերսումն անհրաժեշտ է հատկապես մեծահասակներին, ովքեր որոշակի հիվանդություններ ունեն

Ներկայացված նկարում կարող եք տեսնել, թե ոտնաթաթերի որ հատվածը որ օրգանի համար է պատասխանատու:

Ամեն օր երեկոյան 10-15 րոպե մերսեք ոտնաթաթերը, և մի քանի շաբաթ անց արդեն իսկ կզգաք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս