
Ճապոնական Uniqlo-ն հիջաբներ կհագցնի բրիտանուհիներին

Uniqlo ճապոնական բրենդը Մեծ Բրիտանիայում սկսել է հագուստ վաճառել մուսուլմանուհիների համար: Այս մասին գրում է The Independent-ին: Հավաքածուում, բացի հիջաբներից, տեղ են գտել նաեւ երկար շրջազգեստներ, ազատ ձեւվածքով ջինսեր եւ գլխաշորեր:
«Մենք ցանկացել ենք հավաքածու ստեղծել այն կանանց համար, որոնք համեստությունը գնահատում են որպես կենսաձեւ»,-մեկնաբանել են դիզայներները:
Մինչ այդ Եվրոպայում Uniqlo-ն այդպիսի հագուստներ չի վաճառել, նման տեսականի ներկայացվել Է միայն Սինգապուրի, Ինդոնեզիայի եւ Թաիլանդի ֆիրմային խանութներում:
Uniqlo բրենդը ճապոնական Fast Retailing Co., Ltd հոլդինգի բաղկացուցիչ մասն է, որին պատկանում են նաեւ Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam եւ Theory մակնիշները: Ընկերությունը մասնագիտանում Է ամենօրյա հագուստի թողարկման բնագավառում: