Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Շվեյցարական Նյոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր «Բարսելոնային» բաժին հասավ Մադրիդի «Ատլետիկոն», իսկ Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի գերմանական «Վոլֆսբուրգի» հետ: Մյունխենի «Բավարիան» կհանդիպի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ, իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին» հանդիպում կանցկացնի ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 5-ին և 6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ ապրիլի 12-ին և 13-ին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը նույնպես որոշվելու են վիճակահանությամբ, որը կայանալու է ապրիլի 15-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

Ապրիլի 5

«Բավարիա» (Գերմանիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)

Ապրիլի 6

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա)
«ՊՍԺ» (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս