Բաժիններ՝

Nike-ը ներկայացրել է ինքնաքուղակապվող մարզակոշիկներ

Nike ընկերությունը ինքնաբերաբար քուղակապվող մարզակոշիկների մոդել է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

HyperAdapt մոդելի մարզակոշիկների քուղերն իրենք են ձգվում այն բանից հետո, երբ կրունկի շրջանում հատուկ տվիչը գրանցում է, որ ներբանը լիովին մտել Է կոշիկի մեջ: Քուղակապը կարելի է ձգել կամ հակառակը՝ թուլացնել կողերին ամրացված կոճակների միջոցով:

Սպասվում Է, որ այս մոդելը առաջինը կդառնա ինքնաշխատ քուղակապմամբ կոշիկների ամբողջ շարքում: Ընկերությունը մտադիր է կազմակերպել նման մարզակոշիկների զանգվածային թողարկում: Վաճառքների մեկնարկը նախատեսված Է արդեն այս տարի, ըստ որում այդ մարզակոշիկների գինն առայժմ չեն հայտնում:

Ավելի վաղ նման կոշիկների սեփական տարբերակն է ցուցադրել Puma ընկերությունը: Անցյալ տարվա նոյեմբերին նա ներկայացրել է Autodisc մարզակոշիկների նախատիպը, որոնց վրա քուղերը նույնպես ինքնաբերաբար են ձգվում, սակայն արտաքին հատուկ կոճակը սեղմելուց, այլ ոչ թե ներբանը կոշիկի մեջ մտցնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս