Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Տոտենհեմ» – «Բորուսիա Դորտմունդ» պատասխան խաղն ավարտվեց 1:2, և դորտմունդցիները դուրս եկան քառորդ եզրափակիչ:
«Էներգետիկայի նախարարությունը շատ է կարևորում այս միջոցառումը: Կլիմայի փոփոխությունն առաջին հերթին Հայաստանում ամենաաղետալի հետևանքներն է թողնում բնապահպանության, գյուղատնտեսության և էներգետիկայի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Մարտի 18-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է չշահագործվող ավտոբուս:
Քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին:
Մարտի 8-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գոռ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է «Էրեբունի» թանգարանի մոտ՝ անծանոթ անձի կողմից:
4 մարդ է սպանվել այսօր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու հրաձգությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը:
2016թ. փետրվարը ամենատաքն է եղել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօրվա ասուլիսում ասել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) մամուլի քարտուղար Քլեր Նուլիսը:
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել աշխարհահռչակ կինոռեժիսոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին՝ անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Եվրոպային, որ քուրդ զինյալները կարող են այնտեղ հարձակումներ իրականացնել, հայտնում է Reuters-ը:
Ճշտվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման մանրամասները: Ապրիլին Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
«Անտեսանելի թանաքը հնարավոր է մաքրել»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տեղի ունեցող քննարկման ժամանակ այս մասին ասաց նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների ընթացքում մատները թանաքոտելու վերաբերյալ հարցին:
Մարտի 31-ին կայանալիք միջոցառմանը Մեգ Ռայանը հայ գրողի ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմի համար կարժանանա Sonoma Salute մրցանակին: Միջոցառումը կմեկնարկի «Իթաքա»-ի ցուցադրությամբ:
Մերժում ստանալուց հետո նա անկանոն կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում և դուրս գալով` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները Չանաքքալեի միջոցառման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:
Ես տեղեկություն եմ ստացել սահմանի երկայնքով վերջին զարգացումների մասին ու լսել նրանց մտավախությունները: Երկու կողմերն էլ ընդգծել են շփման գծի երկայնքին գյուղերի մոտ գտնվելը և որ քաղաքացիական բնակչությունը տառապում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումներից:
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:
Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում մրցաշարի առաջատար Սեգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը:
« Եթե անձին չեն գտնում ցուցակում, հայտարարում են, որ նա եկել է սխալ ընտրատեղամաս, ընդ որում, այս տեղեկությունը պետք է լինի մեծ մոնիտորի վրա, որ այն վստահված անձը, որը նստած է հանձնաժողովի անդամների միջև, կարողանա դա տեսնել: Եթե անձն այդ ցուցակից է և առաջին անգամ է ներուծում փաստաթուղթը սարքի մեջ, ապա վառվում է կանաչ լույս, իսկ եթե անձի փաստաթուղթն արդեն ներմուծված եղել է սարքի մեջ, ապա վառվում է կարմիր լույս, ինչը վկայում է, որ անձը փորձ է անում քվեարկել երկրորդ անգամ: Կանաչ լույս վառելու դեպքում սարքը պետք է տպի կտրոն, որն էլ հիմք է՝ մասնակցելու ընտրության և քվեարկելու»:
Երևանցիների մեղքով է ապականվում Հին Երևանի տեսքը: Այս մասին մարտի 18-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը: «Մեղքը մերն է, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չենք անում… ես էլ: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք, զբաղվենք, երբ շենքերն էի ն համարակալում, անհետանում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երևան» նախագիծն է կյանքի կոչվելու»,-նշեց Հրանտ Թոխատյանը:
Անկարայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, գրում է Cumhuriyet.com.tr-ն:
Դիմելով՝ ՀՀԿ-ակամ պատգամավոր Մարգարիտ Եսայանին, որին խոսքի հնարավորություն էին տվել՝ Ա. Մանուկյանն ասաց. «Դու որտե՞ղ էիր, որ մենք հերթագրվում էինք»:
Մարտի 18-ին, ժամը 10:30-ի սահմաններում Հաղթանակի պողոտա-Տերյան խաչմերուկում «Աուդի»-ն բախվել է կանչի վայր գնացող Շտապբուժօգնության մեքենային:
«Եթե որևէ քաղաքացու արգելենք մասնակցել ընտրություններին, ես կարծում եմ, դա այդքան ճիշտ վարվելակերպ չի լինի մեր կողմից: Մենք պետք է կարողանանք ունենալ քաղաքականացված խորհրդարան, լինի այնպիսի թիմ, որտեղ լինեն տարբեր բնագավառների մարդիկ: Ես միշտ դեմ եմ եղել, որ միայն տեսաբաններ լինեն ԱԺ-ում, պետք է նաև պրակտիկ մարդիկ լինեն: Եթե հարցնեք, մարդիկ ավելի գոհ են այն պատգամավորներից, որոնք իրենց խնդիրներով են զբաղվել, շոուներով չեն զբաղվել»:
Խոսելով տեղամասերում լրատվամիջոցների թվի սահմանափակման մասին՝ Դ. Հարությունյանը նշեց, որ բացարձակ լուծել հարցը հնարավոր չի համարում. «Քիչ հավանական եմ համարում՝ միայն դրա համար գրանցեն ԶԼՄ-ներին, եկամտահարկ վճարեն: Ծալված լինելու դեպքում կարող է քվեաթերթիկը չդակվել, դրա համար ենք որոշել, որ չծալված լինեն»:
Ադրբեջանում արդյունաբերության ծավալը 2016թ. հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0,8%-ով ու կազմել 2,7 մլրդ մանաթ, ասվում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել, գրում է թուրքական Sabah թերթը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։