Բաժիններ՝

Եվրոպայի լիգա. Դորտմունդի «Բորուսիան» կմրցի «Լիվերպուլի» հետ

Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կհանդիպի անգլիական «Լիվերպուլի» հետ, որի գլխավոր մարզիչն է Յուրգեն Կլոպը: Շվեյցարական Նյոնում կայացած վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ գերմանական ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի տանը:

Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր «Սևիլիան» իսպանական դիմակայությունում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:

Քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը ևս որոշվելու են վիճակահանությամբ, որը կանցկացվի ապրիլի 15-ին:

Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ

«Բրագա» (Պորտուգալիա) – Դոնեցկի «Շախտյոր» (Ուկրաինա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)

«Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս