Բաժիններ՝

2001 թվականից սկսած առաջին անգամ եվրագավաթի քառորդ եզրափակիչները կանցնեն առանց իտալական ակումբների

Սերիա Ա-ն շարունակում է վայրէջքը:

«Յուվենթուսի» անհաջողությունից հետո, ով չկարողացավ «Բավարիայի» հետ խաղում պահպանել 2 գնդակի առավելությունը, Իտալիայի վերջին ներկայացուցիչը եվրագավաթներում մնացել էր «Լացիոն»: Պրահայի «Սպարտայի» հետ մրցակցի դաշտում ոչ-ոքի արդյունքի հասնելուց հետո (1:1) հռոմեացիներն անսպասելի խոշոր հաշվով պարտվեցին սեփական դաշտում (0:3): Արդյունքում, 2000-2001թթ. մրցաշրջանից սկսած, առաջին անգամ ոչ մի իտալական թիմ չի խաղա Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչներում:

ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում Իտալիան զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Քառորդ եզրափակիչների վիճակահանությունները տեղի կունենան մարտի 18-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս