Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
«Ինձ համար շատ տարօրինակ է, որ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծությունն այդքան բուռն քննարկումների առարկա դարձավ Հայաստանի լրատվամիջոցներում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծական հոդվածի մասին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
«Անհրաժեշտ եմ համարում ցիտել դասականին. դասական, որը ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որ «չաքուջն» էլ է ձեր ձեռքը, մեխն էլ՝ ձեր ձեռքը, ոնց ուզեք՝ այնպես էլ կխփեք: Դա ասվել է կառավարող կուսակցության ղեկավար մարմնում և չի հերքվել: Այս գործընթացը, որը կոչվում է Ընտրական օրենսգրքի ձևավորում, տեղի է ունենում այդ պայմաններում»:
Մարտի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա:
Անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների այն դիտարկումներին, թե անընդունելի է առանց հասարակական, քաղաքական ուժերի հետ քննարկումների նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, Խոսրով Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիր չի տեսնում:
Ըստ Կ. Վարդանյանի՝ ԱՄՆ հյուպատոսի հետ հանդիպումների ժամանակ նրանց առաջարկվել է աշխատանքային վիզա ստանալ, սակայն դա թանկ է ու ոչ նպատակահարմար, քանի որ ոլորտի մասնագետների այցը կարճաժամկետ է: Միաժամանակ Կարեն Վարդանյանն ասաց, թե ոլորտի ներկայացուցիչներին մերժում են վիզա տրամադրել՝ պատճառաբանությամբ, թե կգնան ԱՄՆ ու չեն վերադառնա, մինչդեռ ոլորտի մասնագետները, Կ. Վարդանյանի հավաստմամբ՝ նման ցանկություն չունեն:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին հրապարակվել են գործին կցված փաստաթղթերն ու լուսանկարները:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Տոտենհեմին» (3:0), իսկ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (2:0):
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպային մեղադրել է Լիբիայում «անկարգությունների» մեջ: Այս մասին The Atlantic պարբերականի հետ զրույցում հայտարարել է Օբաման:
Մարտի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոաշտարակին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա պատանուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 255 հազար մարդ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խեղաթյուրում է Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական օպերացիայի նպատակների մասին տվյալները: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես հաղորդում է As-ը, Աֆրիկայի 2015թ. լավագույն ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հասել է նախնական պայմանավորվածության Թագավորական ակումբի հետ` կապված իսպանական գրանդ իր տեղափոխվելու հետ:
Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատի կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել: Խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:
31-ամյա Ռ.Խուդոյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր, որպես կասկածյալ, ձերբակալվել է տուժածի հորեղբոր որդին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վիլլա է կառուցում Թուրքիայի Բոդրում ծովափնյա վայրում: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական POLYFIN Geomembran ընկերության ֆեյսբուքյան էջին: Ընկերությունը ցուցադրել է Ալիևի վիլլայի տանիքի մեկուսացման աշխատանքների լուսանկարը: Որպես մեկուսիչ օգտագործվել է POLIFIN:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովին, հայտնում է Trend-ը:
Բրիտանացի բժիշկները երկու նոր դեղամիջոց են հայտնաբերել, որոնք կարող են ընդամենը 11 օրում զգալիորեն փոքրացնել եւ ոչնչացնել առանձին տեսակների քաղցկեղային ուռուցքներ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանների արդյունքում հայկական կողմի կրած զոհերի մասին ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
«Մարզային կտրվածքով ավագ դպրոցները շատ ավելի կայացած են, այնտեղ երեխաները ոչ միայն կանոնավոր հաճախում են դպրոցներ, այլև մինչև երեկո մնում են այնտեղ: Այնտեղ, որտեղ այլընտրանքը շատ չէ, ավագ դպրոցները շատ հեշտությամբ կայանում են: Շուտով մենք կանոնավոր շրջայցեր ենք ունենալու դպրոցներ, որոնց մասին դպրոցների տնօրենները նախապես չեն զգուշացվելու»:
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» պրոմոարշավի շրջանակում թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը ներկել է իր ինքնաթիռներից մեկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ավիափոխադրողի YouTube-յան ալիքում:
Լրագրողներից մեկի հարցին էլ, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսխորհուրդների նախագահները երիտհանրապետականներ են, իսկ նորանշանակ նախարարի պարագայում կխոխարինվե՞ն նրանք երիտդաշնակցականներով, Լևոն Մկրտչյանը նախ հորդորեց լրագրողին կոռեկտության սահմաններում ձևակերպել իր հարցը՝ նշելով, որ երիտդաշնակցական հասկացություն, որպես այդպիսին, չկա:
«Մենք ասացինք՝ ոչ, կուսակցությունը պետք է ունենա վստահված անձ: Քիչ առաջ թիվ հնչեցվեց՝ անգամ այս մոդելի բացակայության պայմաններում իրավիճակ է եղել, երբ տեղամասում 57, 63 դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցներ են եղել: Ես չեմ պնդում, որ դրանք բոլորը լրատվամիջոցներ են եղել»:
Ադբեջանի համար նավթի գինը մեծ նշանակություն ունի: Ներկայում նավթի գինը քառակի նվազել է, ինչը բացասաբար է ազդում նավթարդյունահանող երկրների վրա:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ 2015 թ. սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթի վարչական տարածքում գործող խանութներից կատարել է գողություններ:
«ԻՊ-ը ոչնչացնում է մարդկանց, համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները և փորձում է իրեն վերագրել կրոններից մեկը` Իսլամը, այնինչ Իսլամի հետ որևէ առնչություն չունի: Այս հարցերն էին այսօր մեր ուշադրության կենտրոնում: Ստեղծվել է բավարար նորմատիվային բազա ՀԱՊԿ գործունեության համար՝ ընդդեմ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների, այսօր մենք մանրամասն տեղեկատվություն լսեցինք այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից՝ այն միջոցների մասին, որոնք կան ՀԱՊԿ տրամադրության տակ»,- ասաց Նարիշկինը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Հայաստանի Հանրապետության պետական պարգև է շնորհել: Վերջինիս հանձնվել է Բարեկամության շքանշան: Այս մասին տեղեկանում են ՌԴ Քննչական կոմիտեի կայքից:
Նախարարը հորդորում է ուշադրությամբ ուսումնասիրել դպրոցական ծրագրերը՝ հայտնաբերելու համար հետևյալ պատկերը. «Տարիների ընթացքում որ առարկայախմբերի կամ ուղղությունների վրա ուժեղ լոբբինգ է իրականացվել՝ բնապահպանությունը, քաղաքացիական կրթությունը, ունեն ուժեղ հենարան և ֆինանսավորում: Մեկ այլ ուղղություն՝ ազգային ուղղությունը, հովանավորվում է պետության կողմից՝ հայոց լեզու, հայոց պատմություն և այլն: Հետևաբար՝ փորձը ցույց է տալիս, որ այն ուղղությունը, որ ունեցել է պաշտպանված դաշտ, մտել է ծրագրերի շրջանակ և հաջողություններ է գրանցել»: