ՏԿՆ-ն՝ Գագիկ Բեգլարյանի «թիկնապահների» մասնակությամբ տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է։