Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշումը

Քրեական վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ բողոքը: Դատարանի այս որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Դատախազությունը:

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի քննիչը որոշում էր կայացրել Շուշանիկ Բախշյանին ձերբակալելու մասին, սակայն պաշտպանները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բողոքարկել ձերբակալման որոշումը, դատարանը ոչ իրավաչափ էր համարել բժշկուհու ձերբակալությունը:

Նշենք, որ հունվարի 30-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ, մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց նաև բավարարել մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Այս որոշման դեմ դատախազի բողոքը ևս մերժվել է:

Տեսանյութեր

Լրահոս