Բաժիններ՝

Պահապան հրեշտակի գիծը՝ ձեռքի ափի մեջ. կա՞ արդյոք այն Ձեզ մոտ

Պահապան հրեշտակի գիծը ձեռքի ափի մեջ համարվում է շատ բարի նշան:

Խիրոմանտիայում այդ գիծը նշանակում է վերին ուժերի պաշտպանություն, իսկ ավելի կոնկրետ՝ պահապան հրեշտակի հատուկ հովանավորություն:

Պահապան հրեշտակի գիծը տարբեր անվանումներ ունի` քույր գիծ կամ Մարսի գիծ: Ցավոք սրտի, այդպիսի գիծ բոլորը չէ, որ ունեն:

Իսկ եթե Դուք գտնեք այն Ձեզ ձեռքի ափի մեջ, ապա հիշեք, որ Դուք հաջողակ եք, և ուրախացեք, որ Ձեր հրեշտակը պաշտպանում է Ձեզ դժբախտություններից:

Պահապան հրեշտակի գիծը՝ ձեռքի վրա jcvoja

Պահապան հրեշտակի գիծն անվանում են կյանքի 2-րդ գիծ: Եվ նրա համար չէ, որ այն գտնվում է կյանքի գծի կողքին, այլ նրա համար, որ այն նշանակում է փրկություն, պաշտպանություն և ուժեղ աջակցություն:

Եթե պահապան հրեշտակի գիծը գնում է զուգահեռ կյանքի գծի գրեթե ողջ երկարությամբ, ապա դա նշանակում է, որ մարդը գտնվում է պաշտպանության ներքո` իր ողջ կյանքի ընթացքում:

Լինում է, որ պահապան հրեշտակի գիծն ուղեկցում է կյանքի գծի որոշակի ոչ մեծ հատված, որը շատ թույլ է արտահայտված, կամ ընդհանրապես կտրված է: Խզումը կյանքի գծի վրա նշանակում է աղետ, հիվանդություն, դժբախտություն և վտանգ: Բայց եթե խզման կողքին գտնվում է պահապան հրեշտակի գիծը, ապա դժբախտությունը չի դիպչում մարդուն:

Եթե պահապան հրեշտակի գիծը գտնվում է աջ ձեռքին, ապա դա նշանակում է, որ մարդ վերին ուժերի հովանավորությունը ստացել է՝ շնորհիվ իր անձնական արժանիքների: Վերին ուժերը պարգևատրել են նրան ուժեղ պաշտպանությամբ՝ կամ ինչ-որ բարի գործերի, կամ անցյալի չարչարանքների համար:

Եթե պահապան հրեշտակի գիծը տեղակայված է ձախ ձեռքին, ապա հրեշտակի պաշտպանությունը տրված է մարդուն ի ծնե, և, ամենայն հավանականությամբ, այն փոխանցվել է տոհմից:

Ընդհանրապես, պահապան հրեշտակի գիծ ունեցողները կյանքում շատ հաջողակ են: Նրանք վթարներից և աղետներից միշտ ողջ և առողջ են դուրս գալիս, նրանք պրակտիկորեն երբեք նյութական դժվարություններ չեն ունենում, նրանք առողջ են, և նրանց չեն դիպչում անհաջողությունները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս