Հայտնի է ռուսական վարկով Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»ը, այդ մասին տեղեկացվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Վարկը տրամադրվում է ռուսական ռազմական արտադրության մատակարարման համար:
Համաձայն հավելվածի, Հայաստանը ՌԴից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և դրանց համար նախատեսված ռազմամթերք, «ИглаС» զենիթահրթիռային կայաններ, «АвтобазаМ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայաններ, ТОС1А ծանր հրանետային համակարգեր տրանսպորտայինլիցքավորող մեքենաներով, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, Тигр զրահամեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ցանկը կարող է փոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
Վարկը հայկական կողմն օգտագործելու է յուրաքանչյուր մատակարարման պայմանագրի մինչև 90 տոկոս ֆինանսավորման համար՝ ռուսական ռուբլով վերահաշվարկով: Կանխավճարը, որը կազմում է յուրաքանչյուր պայմանագրի ոչ պակաս, քան 10 տոկոսը, իրականացվելու է հայկական կողմի միջոցներով՝ հօգուտ ռուսաստանյան լիազոր կազմակերպությունների՝ ռուսական ռուբլով: