Բաժիններ՝

Անջելինա Ջոլին պատմել է, որ ժամանակին բնավ չի ցանկացել երեխաներ ունենալ

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր եւ հասարակական գործիչ Անջելինա Ջոլին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, որ երբեք չի ցանկացել մայր լինել:

«Ես երբեք չեմ ցանկացել երեխա ունենալ: Ես երբեք չեմ ցանկացել հղիանալ: Ես երբեք երեխաների հետ չեմ նստել: Ես երբեք ինձ չեմ պատկերացրել մոր դերում»,-ծիծաղելով ասել է աստղը:

Դերասանուհին պատմել Է, որ երեխաներ ունենալու անհրաժեշտության մասին իր կարծիքը փոխել է, երբ 2002 թվականին նկարահանումների համար գտնվում էր Կամբոջայում:

Նույն այդ տարում դերասանուհին որոշեց որդեգրել առաջին երեխային՝ դառնալով կամբոջացի տղայի՝ Մեդոքսի հոգեմայրը:

2014 թվականին Elle հանդեսին տված հարցազրույցում Ջոլին արդեն պատմել էր, որ երբեք հույս չի ունեցել հանդիպել «ճիշտ տղամարդու» եւ լիարժեք ընտանիք ունենալ, քանի որ իր ծնողները՝ դերասաններ Մարշելին Բերթրանը եւ Ջոն Վոյթը, ամուսնալուծվել էին, երբ ինքը երեք տարեկան էր:

40-ամյա Անջելինա Ջոլին եւ 51-ամյա Բրեդ Փիթը դաստիարակում են երեք որդեգրված երեխաների՝ կամբոջացի Մեդոքսին, վիետնամցի Պակսին եւ եթովպուհի Զախարային: Ամուսնական զույգն ունի նաեւ երեք կենսաբանական երեխաներ՝ դուստրը՝ Շայլոն, երկվորյակներ Նոքսը եւ Վիվիենը: Դերասանները, որոնք հարաբերություններ են հաստատել 2005 թվականից, ամուսնացել են 2014 թվականի օգոստոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս