Բաժիններ՝

«Պաննա կոտա». անհավանական նուրբ աղանդեր Իտալիայից

Պաննա կոտան անհավանական նուրբ աղանդեր է, որի հայրենիքը հանդիսանում է Իտալիան: Դրա անփոփոխ բաղադրիչներն են` ժելատինը և սերուցքը: Պաննա կոտա բառը թարգմանաբար նշանակում է եփած սերուցք: Այսօր, չնայած իր պարզությանը, Պաննա կոտան դարձել է ամենահամեղ և սիրված աղանդերներից մեկն ամբողջ աշխարհում:

Ինչպես պատրաստել Պաննա կոտա:

Բաղադրությունը.

1. Սերուցք – 18-33 տոկոս յուղայնությամբ – 500մլ

2. Կաթ – 130մլ

3. Վանիլին

4. Արագ լուծվող ժելատին – 15գ

5. Ջուր – 50մլ

6. Թարմ կամ սառեցրած ելակ – 150գ

7. Շաքարավազ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Ոչ մեծ կաթսայի մեջ լցնել սերուցքը և կաթը, ավելացնել շաքարավազ, վանիլին, որից հետո կաթսան դնել թույլ կրակի վրա և տաքացնել հեղուկը` մինչև 70 աստիճան: Քանի դեռ խառնուրդը տաքանում է, սառը ջրի մեջ լավ խառնել ժելատինը և բարակ շիթով լցնել տաք սերուցքի մեջ: Խառնուրդը լավ խառնել և թողնել մի փոքր սառչի: Դրանից հետո սերուցքային զանգվածը լցնել կաղապարների մեջ և դնել սառնարան: Մոտ 1-2 ժամ հետո Պաննա կոտան կպնդանա և պատրաստ կլինի օգտագործման համար:

Այս աղանդերի համար հիասքանչ հավելումեր կարող են դառնալ ամեն տեսակի քաղցր սոուսները, հատապտուղները, մրգերը, ջեմերը, շոկոլադը և նույնիսկ մանրացրած թխվածքաբլիթը: Պաննա կոտայի հետ լավ է զուգակցվում ելակային սոուսը: Դրա պատրաստման համար ուղղակի լավ հարեք թարմ կամ սառեցրած ելակը` շաքարավազի հետ: 1_640x427 2_640x427 3_640x428 4_640x454 5_640x431 6_640x360

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս