Շարունակելով իր դեմքը փրկելու հռետորությունը՝ Թալեաթը զիջում է. «Խոստովանում եմ նաև, որ կառավարության պարտականությունն էր կանխել այս բռնություններն ու վայրագությունները, կամ առնվազն բռնել և խստորեն պատժել մեղավորներին: Շատ տեղերում, որտեղ տեղահանված մարդկանց գույքը և ունեցվածքը թալանված էր, իսկ հայերը՝ հալածված, մենք ձերբակալեցինք մեղավորներին և պատժեցինք ըստ օրենքի: Խոստովանում եմ, սակայն, որ պետք է ավելի խստորեն վարվեինք, իրականացնեինք ընդհանուր հետաքննություն՝ բոլոր սադրիչներին ու թալանչիներին բացահայտելու և խստորեն պատժելու համար: Բայց չէինք կարող այդպես անել: Չնայած շատ մեղավորների պատժեցինք, սակայն նրանց մեծ մասը մնաց անպատիժ»:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին:
Գուցե առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ ինչպես եղավ, որ նախորդ տարի առաջատար դիրքեր զբաղեցրած դպրոցը այս տարի մեծ նահանջ է ապրել, սակայն, նախ նշենք, որ դպրոցների վերջնարդյունքները բավականին մոտ են և չնչին տարբերությունը կարող է բերել նման իրավիճակի: Ձեր դպրոցի պարագայում, հայտնում ենք, որ մեկ ցուցանիշի սխալ մուտքագրման պատճառով, այսինքն՝ տեխնիկական սխալի պատճառով, դպրոցը 46-ի փոխարեն հայտնվել է 251-րդ հորիզոնականում։
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Սերխիո Բուսկետսի՝ ՊՍԺ տեղափոխությունը: ESPN-ին տված հարցազրույցի ժամանակ «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը խոստովանել է, որ, եթե Գվարդիոլան խնդրի, նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», բայց որևէ այլ ակումբ՝ դժվար թե:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Մարմնավաճառներին հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են
Բնակարանագողերի վնասազերծման մանրամասները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ տարածաշրջանը բառացիորեն «արյան մեջ խորտակվում է», քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է ընդունել Սիրիայի տարածքում գործող քրդական կազմակերպությունները՝ որպես ահաբեկչական:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամագիր։
Իրանը մտադիր է բիզնես վարել եվրոյով, յուանով ու մյուս «ուժեղ» արտարժույթներով կատարած հաշվարկներով, այլ ոչ թե դոլարով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Իրանի նավթի փոխնախարարի պաշտոնակատար Մասուդ Հաշեմիան Էսֆահանին:
Քիչ հետո ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարվելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության, ինչպես նաև ՀՅԴ-ին երեք նախարարների և երկու մարզպետների պորտֆելներ տրամադրելու մասին: Այս պահին ՀՀԿ-ում ընթանում է Գործադիր մարմնի նիստը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին՝ նշելով, որ նա պետք է լուծի խաղադաշտից դուրս ստեղծված խնդիրները, եթե ցանկանում է ակումբի լեգենդը դառնալ:
ՌԴ ԱԳ նախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը լուծարելու Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռեստորանի տեսանկարահանող սարքը արձանագրել էր ձախողակ գողի գործողությունները:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է այն մասին, որ լքում է իր պաշտոնը, որն զբաղեցնում էր 2012 թվականից, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի բյուջեի նախագծում ներառված են ծախսեր ռուսական ագրեսիայի նկատմամբ կայունությունը բարձրացնելու համար: ԱՄՆ-ը պլանավորում է այդ նպատակով հատկացնել 4,3 մլրդ դոլար: Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, այս մասին նշված է Սպիտակ տան կայքում փետրվարի 9-ին հրապարակված փաստաթղթում:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին, մասնավորապես նախագահ Բարաք Օբամային` ավելացնելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական օգնության չափը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից տեղեկացնում են, որ հանձնախումբը նման պահանջ է ներկայացրել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նասխագահը հրապարակել է 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպան ողողել փախստականներով՝ ամբողջությամբ բացելով նրանց առաջ իր սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները:
2001 թվականին Մոսկվայում սպանություն կատարելու մեղադրանքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 1982 թ. ծնված Հովհաննես Հարությունի Հովհաննեսյանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատել է «Արտակարգ դրության մասին» օրինագծի 2-րդ հոդվածը, որը ենթադրում է ահաբեկչության համար դատապարտված անձանց քաղաքացիությունից զրկում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Պորտուգալացին կգլխավորի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել են համաձայնագրի վերաբերյալ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, Մոուրինիոն ընկերներին արդեն ասել է, որ տեղափոխվելու է «Օլդ Թրաֆֆորդ». հարցը լուծված է:
LifeNews-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի ռեստորաններից մեկում տորթով հարվածում ընդդիմադիր «Պառնաս» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին:
Մի քանի օր շրջանառվող տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզը եւս հանձնվելու է Դաշնակցականներին, իսկ պետ Ֆելիքս Ցոլակյանին փոխարինելու է ՀՅԴ-ական Հակոբ Մաթինյանը:
«Ներկայումս, բարեբախտաբար, ունենք ինքնիշխան երկիր, ունենք լեգիտիմ լծակներ, որպեսզի դա թույլ չտանք, և իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության պարտքն է՝ միասնական դիրքորոշում և կամք դրսևորել դա թույլ չտալու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Անդրադառնալով «Շախտյոր»-ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանին՝ նա նշել է, որ վերջին ստուգողական խաղում ավագի թևկապով հանդես գալը վկայում է, որ մարզիչը նրան վստահում է: «Կարող եմ մի բան ասել. Ռոբերտն իրեն լավ է զգում, և եթե ստացվի համաձայնության գալ պայմանագրի շուրջ, ապա նա մեկ տարով կմնա Կարագանդայում»,- ասել է Տ. Մկրտչյանը:
Ցանկացած երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ապահովման խնդիր: Սակայն երկրի պաշտպանվածությունը բարձրացնելու համար իրականացվող գործողությունները հաճախ հակասության մեջ են մտնում ժողովրդավարության հիմնարար արժեքների հետ: Այդ հակասությունն առավել մեծ սրությամբ է դրսևորվում ժողովրդավարական այն պետություններում, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, պատերազմի կամ ահաբեկչության սպառնալիքի տակ և ունեն իրենց գոյության պայքարի անհրաժեշտություն: Նշված մարտահրավերները ստիպում են անվտանգության ապահովումը դիտել որպես գլխավոր նպատակ՝ հանուն դրա երբեմն ոտնահարելով քաղաքացիների իրավունքները:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում չի պլանավորվում:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ենթարկվել է վիրահատության: Վիրահատության անհրաժեշտությունը նկարտվել է, երբ Մեսսին երիիկամների խնդիրների պատճառով անհարմարություններ է զգացել մարզվելիս:
Կրասնոդարի «Յասնո» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Ռոսսելխոզնադզորը» Կրասնոդարի երկրամասում արգելել է Հայաստանից 22 տոննա ցեցով վարակված տոմատի ներկրումը: