Բաժիններ՝

Բուսկետսը նշել է, թե ով կարող է նրան ստիպել հեռանալ «Բարսելոնայից»

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Սերխիո Բուսկետսի՝ ՊՍԺ տեղափոխությունը: ESPN-ին տված հարցազրույցի ժամանակ «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը  խոստովանել է, որ, եթե Գվարդիոլան խնդրի, նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», բայց որևէ այլ ակումբ՝ դժվար թե:

«Միշտ ասել եմ, որ երկու հոգի կան, որ կարող են համոզել ինձ լքել «Բարսելոնան»։ Մեկը կինս է, ով հիմա ցանկանում է, որ մնամ այստեղ, մյուսն էլ Պեպ Գվարդիոլան է։

Ես միշտ շնորհակալ կլինեմ Գվարդիոլային, քանի որ նա ինձ շատ է աջակցել:  Բայց նա գիտի, որ «Բարսելոնան» է իմ ակումբը։ Ես հիմա երջանիկ եմ այստեղ, երկուսս էլ չենք ուզի, որ ես տեղափոխվեմ»,- նշել է Բուսկետսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29