Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հրավեր չի ստացել Հրանտ Բագրատյանից՝ լայն կոալիցիա ստեղծելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքին տեղեկություններ տրամադրել ԴԱԻՇ-ի հետ Թուրքիայի շփումների մասին:
Փետրվարի 10-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 87 հիվանդ, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի գույքը վաճառվել էր ընդամենը 20-օրական կազմակերպությանը 30մլն ԱՄՆ դոլարով:
Կապված Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հետ՝ Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպումը կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում
Անօդաչուների հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան «Ալագյազ» և «Կամխուտ» զորադաշտերում փորձարկումներ է անում, ստուգում մասնագետների ու սարքավորումների հնարավորությունները:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Քաջիկ Ա.-ին:
Մամեդյարովի խոսքով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությանը հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը:
Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը, քանի որ Ձեր պատասխանն անհրաժեշտ է 1157 աշակերտի ծնողների հզոր բանակի դժգոհությանը տրամաբանական և հիմնավորված բացատրություն տալու համար:
Նորածնի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Ծնողները մեղադրում են Արտաշատի բժիշկներին: Նրանց խոսքով եթե կեսարյան հատում իրականացնեին, երեխան կփրկվեր:
«ԿՈՉ եմ անում հեռուստաընկերությանը` դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի հեռարձակումը և հեռու պահել մեր ժողովրդին բոլոր տեսակի պայծառատեսներից, ովքեր միմիայն նմանօրինակ ճամարտակություններով են զբաղված և գայթակղություն են հանդիսանում հեռուստադիտողի հոգևոր-բարոյական կյանքի համար: Այս առնչությամբ մեզ բազում բողոքներ են ուղղվել և խնդրանքներ` միջնորդելու հ/ը կասեցնելու այդ հաղորդումը»:
«Հավանաբար հաջորդ շաբաթվանից կունենանք կոալիցիոն կառավարություն: Թե այն իսկապե՞ս կկարողանա հարցերն այն ուղղությամբ տանել, որ ժողովրդական ինստիտուտները, տնտեսությունը զարգանան, ՀՅԴ-ն կբերի՞ իր ուրույն լուման Հայաստանի խնդիրների լուծմանը, կյանքը ցույց կտա»:
Համաշխարհային բանկը մինչև 2016 թվականի հունիսը որոշում կկայացնի Ադրբեջանին հավելյալ 140 միլիոն դոլար ֆինանսավորման հատկացման վերաբերյալ: Գումարը նախատեսված է Բաքու-Շամախի ավտոճանապարհի ընդլայման համար: Այս մասին Trend-ին հայտնել են ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչությունից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մրցանակներ է հանձնել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին: Ողջունելով մրցույթի հաղթողներին ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Այս տարի հաղթող են ճանաչվել մարզերի և մայրաքաղաքի 18 բուհերի 39 ուսանողներ.
Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա:
«Եթե նման զարգացում լինի, մեր միակ ելքը մնում է Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին մեր վերահսկողության տակ վերցնելը, որը հնարավորություն կտա բացվող Իրանի հետ ռեալ հարաբերություններ զարգացնել»:
Փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում տեղացիները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով օբյեկտիվ քննել ծագումով հայ Լուսինե Առուստամյանի դաժան սպանությունը:
Կստացվի՞ 3/5 հավաքել, թե՞ ոչ, ապագան ցույց կտա»,- այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը 168.am-ի հարցին, թե ներկայացված երեք թեկնածուներից ո՞վ ավելի մեծ շանսեր ունի դառնալու Մարդու իրավունքների պաշտպան:
Հարավկորեական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոն Գիլը այս ամսվա սկզբին մահապատժի է ենթարկվել կոռպուպցիայի մեղադրանքով:
Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկի մինչև 2016թ. փետրվարի վերջ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ռիկարդ Յոժվիկը:
«ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով որևէ խնդիր չունի, հետևաբար՝ կապել կոալիցիան այսօր ուժերի հարաբերակցության հետ, սխալ կլինի, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ ինչո՞վ էր պայմանավորված կոալիցիա կազմելու անհրաժշտությունը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ռախիբ Նարիման օղլու Գուլիևը:
Թուրքիան ու ԴԱԻՇ-ը գաղտնի բանակցություններ են վարում, քննարկում են մաքսանենգ մատակարարումների նոր տարբերակներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում:
Փետրվարի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Քաղաքացիական պաշտպանության կենտրոններում, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
ԱՄՆ գերագույն դատարանը ժամանակավորապես արգելափակել է ածխաթթու գազի արտանետումների վրա քվոտա սահմանելու Բարաք Օբամայի պլանը, որի նպատակն էր վերակազմավորել ԱՄՆ էներգետիկ ոլորտը:
«Երբ Արմեն Ռուստամյանը հայտարարում էր՝ իշխանությունը հեղինակազրկված է, ու իրենք ուզում են թույլ չտալ՝ երկիրը փլուզվի, ՀՀԿ-ն պետք է որոշի՝ կարելի՞ է այդ սկզբունքով գնալ առաջ, թե՞ հիմա հրավիրել է ՀՅԴ-ին, որ փրկեն իրենց հեղինակությունը, սա մի սկզբունք է, եթե գնում է կոմպրոմիսային տարբերակ, որ միասին մեծամասնություն վերցնեն ապագա պառլամենտում, սա այլ տարբերակ է, սա քաղաքական գործարք է, որը երկրին ոչինչ չի տա, սոցիալիստական Դաշնակցությունը ո՞նց է մասնակցելու այդ լիբերալիստական քաղաքականությանը, դժվար է ասել»: