Ուղիղ միացում ՀՀԿ գրասենյակից. 1in.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարվելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության, ինչպես նաև ՀՅԴ-ին երեք նախարարների և երկու մարզպետների պորտֆելներ տրամադրելու մասին: Այս պահին ՀՀԿ-ում ընթանում է Գործադիր մարմնի նիստը:
Հիշեցնենք, որ մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ-ին տրվելու է երկու մարզպետի և երեք նախարարի պաշտոն: ՀՅԴ-ին չի հաջողվել ստանալ իր ցանկալի՝ Մշակույթի և Արդարադատության նախարարների պորտֆելները:
ՀՅԴ-ն մարզպետ կունենա Շիրակի մարզում՝ ի դեմս Հակոբ Մաթինյանի, և Արագածոտնի մարզում՝ ի դեմս Գագիկ Գյոզալյանին:
ՀՅԴ-ին կտրվեն նաև Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պաշտոնները:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և այլն:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի