«ԿԳԲ-ի գործակալ են բոլոր նրանք, ովքեր փորձում են ԱԻՄ-ի ձայնը լսելի չդարձնել»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով օրերս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հասցեին հնչեցրած իր խիստ քննադատությունների մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով կպատասխանեն Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տիրույթի խախտմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի ղեկավար Թեդո Ջափարիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ցխինվալի շրջանի կողմից երկրի օդային տիրույթը խախտել է ռուսական «Մի-8» ուղղաթիռը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն […]
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի բռնկման. կա տուժած:
Թուրքիայի Կյուտախյա նահանգում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ, 38-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահիճ Անատոլի Զեմլյանկայի նկատմամբ, ով, ենթադրաբար, պատկերված է ԴԱԻՇ-ի տարածած տեսահոլովակում:
Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ճանաչված Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Այսօր ԱԺ ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց…
Կայացել են London Chess Classic շախմատային մրցաշարի 5-6-րդ տուրի խաղերը: Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց Վիշի Անանդին, իսկ Լևոն Արոնյան ոչ ոքի խաղաց Խիկարու Նակամուրայի հետ:
Թուրքիայի ոստիկանությունն անցկացնում է խոշոր հակաահաբեկչական օպերացիա Ստամբուլի 17 շրջաններում, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Էդիրնե Գաբուի» գերեզմանատան հայկական հատվածում են ամփոփված 1915 թվականին Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյանները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժել է Իրաքից դուրս բերել իր զինվորականներին, ավելին, քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է ավելացնել զինվորականների թիվը Իրաքի հյուսիսում:
Իրաքը փակել է իր իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ որպես բողոքի նշան այն բանի, որ այդ երկրի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ, հայտնում է TASS-ը:
Պատկերացրեք 20 տարեկան մի աղջնակի, որը գնացել է տեղամաս՝ որպես դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Նա տեսնում է, որ կեղծարարները ցանկանում են հանցագործություն կատարել, եւ փորձում է դա արձանագրել: Սկզբում կեղծարարները ձգտում են ահաբեկել այդ աղջկան, բայց վերջինս, ենթադրենք, դիմադրում է: Բայց քանի որ կեղծարարները պետական համակարգի մի մասն են, նրանք շատ արագ շոշափում են աղջկա թույլ տեղերը եւ անմիջապես զանգում են նրա ծնողներին, բարեկամներին, որոնք, հնարավոր է, աշխատում են պետական համակարգում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ ոստիկանությունում շարունակվում են տեղեկություններ ստացվել այս օրերին իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների հետ բախումներ հրահրելու մտադրությունների մասին:
Ֆինլանդիայի սահմանային դեպարտամենտը հայտարարել է, որ նախօրեին իր երկրի օդային տիրույթը Ռուսաստանի կողմից խախտել է ուղղաթիռ, որը դարձյալ հետ է գնացել
Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 11-ին մեկօրյա այցով կմեկնի Աշգաբադ՝ «Չեզոքության քաղաքականություն. միջազգային համագործակցություն հանուն խաղաղության անվտանգության եւ զարգացման» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի կարծում, թե Դոնալդ Թրամփի քարոզարշավը «ծիծաղելի է»:
«Բազմաթիվ անգամ նկատել եմ, որ մեր հանձնաժողովի նախագահը պառկել է սեղանի և մատյանների վրա՝ գրիչը և կնիքը ձեռքին, նկատողություն եմ արել ու ինքը վեր է կացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ստանում է մինչև 40 մլն դոլար եկամուտ՝ զբաղվելով նավթի առևտրով, հայտարարել է ԱՄՆ Գանձարանի ներկայացուցիչ Ադամ Շուբինը՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանակ դիմելով իր բանակին, ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլև փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։
ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանի մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ:
«Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա:
Հանրահայտ «Laureus» մրցանակաբաշխության պաշտոնական կայքը ներկայացրել է 2015 թվականի տարվա լավագույն մարզիկ անվանակարգում հավակնորդների անունները:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը:
Ռուսական Чемпионат.com կայքը կազմել է 10 ֆուտբոլիստների ցանկ, ովքեր հիասթափեցրել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում: Այս ֆուտբոլիստների թվում ռուս լրագրողներն ընդգրկել են նաև Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին: