Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հիասթափությունների շարքում է

Ռուսական Чемпионат.com կայքը կազմել է 10 ֆուտբոլիստների ցանկ, ովքեր հիասթափեցրել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում: Այս ֆուտբոլիստների թվում ռուս լրագրողներն ընդգրկել են նաև Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Կայքը գրում է, որ Մովսիսյանի կենսագրության սպարտակյան կամ նույնիսկ ռուսաստանյան շրջանը մոտեցել է ավարտին:

«Եթե ամռանը Յուրան դեռ ինչ-որ կերպ համապատասխանում էր հիմնական կենտրոնական հարձակվողի կարգավիճակին, ապա աշնանը խամրեց, վնասվածք ստացավ, և տպավորություն է, որ հարմարվել է տեղափոխության մտքի հետ»:

Ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 11 հանդիպման է մասնակցել «Սպարտակի» կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031