
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆեդերացիան հայտարարում է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընդունելություն:
ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է ներկայացնեն անձնագիր, մարզչական Ա արտոնագրի բնօրինակն ու մարզչի՝ ՀՖՖ մարզչական փաստաթղթերը.
– Մարզչի գործող աշխատանքային պայմանագիրը (դիմումը ներկայացնելու պահին մարզչական գործունեությամբ չզբաղվող մարզիչների դիմումները չեն ընդունվում):
– Տեղեկանք, որ մարզիչն Ա արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին ունի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ նշելով աշխատանքի վայրը (այն դեպքում, եթե աշխատել է այլ ակումբում), ու ղեկավարած թիմի անունը (օրինակ` «Փյունիկ 2»):
Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 12 ուսանող: Եթե դիմորդների քանակը գերազանցի թույլատրելիի սահմանը, կկատարվի դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության.
– ՀՀ ազգային հավաքականներից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ:
– ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն:
– Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ ֆեդերացիայի կողմից ներկայացված թեկնածություն:
– Վիճակահանություն
Տեղեկացնում ենք, որ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 2,500,000 դրամ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է:
Սիրարփի Աղաբաբյան