![](/banners/BeFunky-design.jpg)
Հարավային Օսիան 2 օրով կփակի Վրաստանի հետ սահմանը
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/sahman.jpg)
Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն անվտանգությունը ուժղացնելու ու 2008 թվականի օգոստոսի պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման նպատակով 2 օրով կփակի Վրաստանի հետ սահմանային անցակետերը, ասվում է գերատեսչության Facebook-յան էջում:
«Օգոստոսի 7-8-ը դադարեցվելու է քաղաքացիների անցումը Վրաստանի հետ պետական սահմանի հատման անցկակետերում»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում հավելել են, որ քաղաքացիները կկարողանան հատել սահմանը օգոտոսի 9-ին: