Ինչ արդյունք է տվել «Կարգավորիչ գիլյոտինի» 1,5 տարվա աշխատանքը
ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարության համաձայն օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) տնօրեն Արմեն Եղիազարյանը տեղեկացրել է, թե վերջին 1.5 տարում ինչ արդյունք է գրանցվել «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 1 հազար 283 իրավական ակտ, որից 8-ը ուժը կորցրած է ճանաչվել, 112-ը փոփոխվել-հստակեցվել է: Բիզնես գործընթացների 4 հազար 648 օր տևողությունից կրճատվել է 1 հազար 972-ը, պահանջվող 619 փաստաթղթից կրճատվել է 235-ը: Կենտրոնի գործունեության շնորհիվ ավելի քան 40 մլրդ դրամի բիզնես գործընթացների ընդհանուր արժեքը կիսով չափ կրճատվել է:
ՕԿԱԿ-ի մշակած ևս 75 իրավական ակտ պատրաստ է ներկայացնելու ՀՀ կառավարություն: Մնացած փաստաթղթերի քննարկումը շարունակվում է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կենտրոնի աշխատանքը, որը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ու բիզնեսի ակտիվացմանը: