Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը
Ավտոերթի մասնակիցները հանդես են եկել ընդդեմ 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների և աջակիցների դեմ ռեժիմի կողմից իրականացված պետական ահաբեկչության, ինչպես նաև իրենց զորակցությունն են հայտնել Հիմնադիր խորհրդարանին և նրա նախաձեռնած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը:
Անձնագրի՝ օտարերկրյա պետությունում վավերականության նշման և անձնագրերի վավերականության ժամկետի մասին:
Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։ Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։
«Եռյակն է իրենից դուրս եկել, ինքը եռյակից դուրս չի եկել, եռյակն ինքն իրեն պառակտել է, Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր խոսքին»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ սպասում էր նա արդյոք, որ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար ոչ իշխանական եռյակի կազմից, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Երևի նստել՝ խոսել են, գողական հարթության վրա, որ պետք է մենք իրար չվիրավորենք, մենք լավ ընկերներ ենք եղել: Եվ ընդամենը գողական այդ «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել: Ոչ մեկը տեղյակ չէ՝ ինչ կատարվեց: Հնարավոր է նաև, որ վախեցրած լինեն, որ կարող է՝ տնով, տեղով, ազգությամբ վերացնեն, որ քաղաքականությամբ զբաղվի, սա էլ է հնարավոր»:
Թմրամիջոց՝ խուզարկությամբ:
ՀՀ ոստիկանությունը երկրորդ օրն է՝ փնտրում է կասկածելի հանգամանքներում անհետացած Գյումրի քաղաքի բնակիչ, 14-ամյա Քրիստինա Խաչատրյանին: Նա Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13 բնակարանի բնակչուհի է, փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում տանից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ անցյալ կիրակի օրը շատ ուրախ օր էր իր համար. «Որովհետև առաջին անգամ էր, որ եռյակ կոչվող երեք ուժերի համագործակցությունը վերջապես կոնսենսուսով ունեցավ որոշում: Իրար աչքերի մեջ նայեցինք, ձեռք սեղմեցինք, իրար սխալները ներեցեինք և ասացինք, որ ժողովուրդը պահանջում է միասնություն, և մենք պետք է փետրվարի 20-ին արցախյան պայքարի այս տարեդարձին բոլորով հավաքվենք այստեղ այս ժամին: Հրաշք: Մնացածը չեմ մեկնաբանելու, և ինձ մոտ որևէ չարություն չկա, բայց ուզում եմ ասեմ, որ դուք էլ իմանաք, որ անցյալ կիրակի ինձ համար հրաշալի օր էր»:
Փետրվարի 21-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Սյունիքում՝ զգալի: 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Մեծ հաշվով՝ պարոնայք Սարգսյանն ու Քոչարյանն են սահմանել այս փոքրիկ թյուրիմացությունը հաղթահարելու հնարավորությունն ապահովող պայմանները՝ պարոն Ծառուկյանը շնորհազրկվեց, իսկ իր անվան շուրջ կառուցված առասպելաբանությունն էլ հօդս ցնդեց, սակայն ԲՀԿ-ն կարող է շարունակել կատարել թիվ երկու քաղաքական ուժի դերը և արդեն առանց ՀԱԿ-ի կամ «Ժառանգության»: Ու թող որևէ մեկը չասի, որ կատարվածն անակնկալ էր՝ բոլորը զգուշացվել են ուղիղ երկու տարի առաջ»:
Ջեմիլ Չիչեքն «ահաբեկչական կազմակերպություններ» է անվանել ASALA-ին ու PKK-ին, «Իսլամական պետությանը» և «Բոկո Հարամին»` փորձելով «հավասարության նշան» դնել նրանց միջև:
«Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, թե ով է Գագիկ Ծառուկյանը, և ինքն էր տարիներ առաջ Գ. Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքին, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գ. Ծառուկյանի բնույթը չի փոխվել: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են»:
2014 թ. հոկտեմբերի 27-ին Արթիկի մի բնակչուհուց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, իրեն անհայտ պայմաններում, իր բանկային քարտի հաշվեհամարից գողացել է 998.500 դրամ:
Դեռ ուսումնասիրված չէ հիվանդության ամբողջական էթիոլոգիան: Համարվում է՝ էապես մեծ դեր է խաղում գենետիկան և խրոնիկ վարակի առկայությունը, որոնք ախտահարում են ստամոքս-աղիքային տրակտը:
Խանջյանն ահնար է համարել ցեղասպանության մասին ֆիլմից հայ հանդիսատեսի ակնկալիքներն ամբողջովին բավարարելը:
ԱԺ պատգամավոր, դե յուրե դեռևս ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին իր օրինագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հայտնի իրադարձություններից հետո Հայ ազգային Կոնգրեսի ղեկավարությունից ամեն ինչ սպասում է:
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը:
«Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս:
Այսօր Ազատության հրապարակում պետք է կայանար ոչ իշխանական եռյակի համազգային հավաքը, որը սակայն հայտնի պատճառներով տեղի չունեցավ: Փոխարենը այսօր Ազատության հրապարակում միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ իր կուսակիցներով:
Կրակոցներ աներոջ ուղղությամբ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը:
2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի:
Այս մասին հայտնել են Der Spiegel-ի աղբյուրները:
2014 թ. հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժնում արձանագրված 1952 թ. ծնված Զոյա Մկրտչյանի սպանության դեպքը մեծ հնչեղություն ստացավ:
Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե նրանք, ովքեր Երևանում են լինելու, երևի կմասնակցեն: