ՌԴ-ի ռազմածովային ուժերը պլանավորում են գիտական արշավախումբ ուղարկել Անտարկտիդա
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2015 թվականին պլանավորում են գիտական արշավախումբ ուղարկել Անտարկտիդա:
Այս մասին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Չիրկովը.
«Այս տարի արդեն արշավ ենք պլանավորում Անտարկտիդա, քանի որ այնտեղ նույնպես կան Ռուսաստանի շահերը և կան շրջաններ, որոնց մենք պետք է հետազոտենք»:
2015 թվականի հունվարին «Ադմիրալ Վլադիմիրսկի» օվկիանոսագրական հետազոտանավը Կրոնշտադտում ավարտեց վերջին 30 տարում ռազմածովային նավատորմի շուրջերկրյա արշավը, որը մեկնարկել էր 2014 թվականի օգոստոսին:
Նավն անցել է Հյուսիսային ծովային ուղով, Բերինգի նեղուցով, Պանամայի նեղուցով ու Լա Մանշով և վերադարձել է Բալթիկա: