Բաժիններ՝

«Երրորդմասցի Լյովիկը» Նուբարաշեն էր գնացել՝ «մինչև ատամները» զինված. «Փաստինֆո»

Մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացած «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Ղազարյանին պատկանող «Լեքսուս 470» ավտոմեքենայից «Փաստինֆո»-ի տեղեկություններով, իրավապահները մեծ թվով զենք-զինամթերք են հայտնաբերել:

Մասնավորապես՝ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Ֆաբառմ» տեսակի մեկ փողանի հրացան՝ իր փամփուշտներով, «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված  պահունակով:

Իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է արտասահմանյան արտադրության ատրճանակ՝ իր պահունակով:

Ի դեպ, սա այդ օրը սպանվածների ողջ սպառազինությունը չէ: Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, դեպքի վայրում թափված զինամթերքի մի մասը ևս նրանց է պատկանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031