Բաժիններ՝

Միջազգային հանրությունը ցանկանում է տապալել իմ կառավարությունը. Նեթանյահու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակային ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ աշխարհում ջանքեր են ձեռնարկվում, որպեսզի ինքը տանուլ տա մարտի 17-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում.

«Դա շատ լարված պայքար է: Ոչինչ երաշխավորված չէ, քանի որ գոյություն ունի միջազգային վիթխարի ճնշում՝ ուղղված «Լիկուդի» կառավարության տապալմանը»: Աջակենտրոն «Սիոնիստական շարժում» դաշինքի առաջնորդ Իցհակ Գերցոգը հայտարարել է, որ ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ Նեթանյահուն ճնշում է զգում և «կրակում է» բոլոր ուղղություններով:

Հարցումների համաձայն՝ «Լիկուդը» և «Սիոնիստական շարժումը» ունեն մոտավորապես հավասար հնարավորություններ առաջիկա ըտնտրություններում: Եվ այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանները կարծում են, որ շուտով Նեթանյահուին կհաջողվի ձևավորել իշխող դաշինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031