Բաժիններ՝

Մենք հին Թուրքիայի սովորույթներով չենք հասնի մեր նպատակներին. Էրդողան

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ունեցած ելույթում հայտարարել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան Թուրքիայում կառավարման ձևը փոխելու հնարավորություն.

«Թուրքիան ապրում է բարդ ժամանակաշրջան: Նա զարգանում է, և յուրաքանրյուր օր գնալով ավելի անհրաժեշտ է դառնում համապատասխան թարմացումը: Մենք հին Թուրքիայի սովորույթներով չենք հասնի մեր նպատակներին: Մեզ անհրաժեշտ է նախագահական համակարգ, և ես կարծում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունները տալիս են այդպիսի հնարավորություն:

Կառավարման ձևը փոխելու մասին քննարկումներն ընթանում են Թուրքիայի Հանրապետության կազմավորումից սկսած: Սակայն Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ժամանակներում ոչ ոքի չի բավականացրել ժամանակը կամ ուժը՝ դա անելու համար: Երբ առաջադրվեցի նախագահի պաշատոնի համար, ասացի, որ անհրաժեշտ է անցում կատարել նախագահական համակարգի ու նոր սահմանադրության:

Քաղաքական համակարգը փոխելուն աջակցում է ընտրություններին իմ օգտին քվեարկած քաղաքացիների 25 տոկոսը: Սակայն կառավարման նախագահական համակարգն անձնական ցանկություն չէ, այն պայման է՝ 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) կառավարության առջև դրված նպատակներին հասնելու համար:

Մասնավորապես, խոսքը գնում է Թուրքիան աշխարհի ամենազարգացած 6 երկրների թվում ընդգրկելու, մարդկանց կենսամակարդակն ու երկրի միջազգային ազդեցությունն էականորեն մեծացնելու մասին»:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Համաշխարհային բանկի ներկայացրած զեկույցի համաձայն՝ Թուրքիան անցումային տնտեսությամբ երկիր է, որը հնարավորություն ունի մինչև 2060 թվականը դառնալ աշխարհի 12-րդ խոշորագույն տնտեսությունը (ներկա դրությամբ Թուրքիան 17-րդն է G20-ում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031