
Ծնվել է Էմմիի առաջնեկը

Երգչուհի Էմմին տղա է ունեցել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով. «Երբ երջանկությունը 3 կգ է»:
Էմմի մայրը՝ Նադեժդա Սարգսյանը, նույնպես ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Շնորհավոր, Էմկա ջան, և շնորհակալություն ինձ երջանկություն պարգևելու համար: Շատ եմ ափսոսում, որ կողքիդ չեմ, կարևորը՝ դուք լավ եք: Ես հանգիստ եմ, որովհետև քո կողքին է քո սիրելին և նրա ծնողները, և, իհարկե, մեր հարազատները… Աստված մեզ պարգևեց մեր տղային և թող Աստված նրան պահապան լինի: Փառք Աստծուն, փառք, փառք…»: