
ԴԱԻՇ-ը խոստացել է շարունակել ահաբեկչությունները Ֆրանսիայում

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները տեսաուղերձ են հրապարակել, որտեղ հայտարարել են, որ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումները շարունակվելու են, հայտնում է «Ալ Արաբիան»:
«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծությունները, խաղաղություն չեք տեսնի: Դուք կվախենաք անգամ խանութ մտնել»,- ասվում է ուղերձում:
Նշվում է, որ հայտնի չէ, թե երբ է տեսանյութը նկարահանվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԴԱԻՇ-ը նոյեմբերի 14-ի ահաբեկչությունները համեմատել է ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ:
Նվազագույնը 250 մարդ է տուժել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով, հայտնում է InfoLibre-ն:
Զոհվել է մոտ 150 մարդ:
Փարիզի ոստիկանությունը հայտնում է 8 ահաբեկչի սպանության մասին: