
Բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.11-ին քաղաքացին դիմել է թիվ 28 ՀՓՋ առ այն, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցի 40/2 հասցեում գտնվող Ա/Ձ Ռ. Պ.-ին պատկանող բենզալցակայանում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.18-ին, մարվել՝ 11.21-ին: Այրվել է մոտ 6 գմ էլ. մալուխ և բազմոց` մասնակի: