
«Մենք ձեզ չենք հավատում՝ ո՛չ «այո»-ին, ո՛չ «ոչ»-ին». քաջարանցիները՝ քարոզիչներին

«Ինչո՞ւ են իշխանավորները ստիպում ժողովրդին, մասնավորապես՝ բանվոր դասակարգին, որ «այո» ասեն»,- այսօր Քաջարանում սահմանադրական ռեալիթի շոույի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց «այո»-ի ճամբարական, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին:
Կ.Աճեմյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ են ստիպել ու, պատասխան չստանալով նշեց, որ իրենք ուզում են, որ փոփոխությունները դինամիկ լինեն: Վստահություն հայտնելով, որ մեր ժողովուրդը մտածող է, Աճեմյանը կոչ արեց մտածել, «այո»-ն ու «ոչ»-ը կշռադատել:
«Մենք ձեզ չենք հավատում՝ ո՛չ «այո»-ին, ո՛չ «ոչ»-ին: Դոփում ենք տեղում»,- արձագանքեցին հավաքված քաջարանցիները: