
Ֆիլմի նկարահանումների պատճառով նոյեմբերի 16-ին և 17-ին Նալբանդի թունելով երթևեկությունը կդադարեցվի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 19:00-ն և 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Առաջարկվում է տվյալ ժամանակահատվածում երթևեկել հետևյալ այլընտրանքային երթուղով՝ Շիրակամուտ (Մ-7) – Լեռնավան-Ջրաշեն – Մ-3: