
«Սիրիայում դա տեղի է ունենում ավելի քան 5 տարի». Ասադը՝ Փարիզի ահաբեկչությունների մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տեղյակ է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին ու իր ցավակցություններն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ կապված Փարիզի ողբերգությունների հետ:
«Ֆրանսիայում երեկ տեղի ունեցավ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում արդեն 5 տարի»,- Europe1 ռադիոկայանը մեջբերում է Սիրիայի նախագահի խոսքերը:
Հիշեցնենք, որ Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Համարվում է, որ ահաբեկչությունները պատասխան են «Ջիհադի Ջոնի» ոչնչացման:
Ահաբեկչությունը խոշորագույնն է Ֆրանսիայի պատմության մեջ:
Ֆրանսիան արտակարգ դրություն է հայտարարել իր ողջ երկրի տարածքում ու փակել պետական սահմանները:
Բազմաթիվ երկրներ ցավակցություններ են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու առաջարկել իրենց օգնությունը: