«Պատասխանատվությունը չի կարող կոլեկտիվ լինել, բա որ թայֆայաբազության վերածվի՞». Հրանտ Բագրատյան

Սահմանադրական ռեալիթի շոուի մասնակից «այո»-ի և «ոչ»-ի ներկայացուցիչների մի խումբն այս պահին Սյունիքի Քաջարան քաղաքում է: Նախքան քարոզին անցնելը նրանք ծաղիկների խոնարհման և ոգեկոչման արարողություն իրականացրին՝ հարգելով անցած գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 150 զոհերի հիշատակը:

Մեկ րոպե լռությունից հետո «քարոզիչները» անցան իրենց առաքելության բուն նպատակին: «Այո»-ի ճամբարի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ փոփոխությունների նպատակն է ունենալ կայուն քաղաքական համակարգ, որպեսզի որևէ իշխանություն դուրս չլինի վերահսկողությունից:

«Ոչ»-ի ճամբարից պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք նախագահ չենք ունեցել, պարտվել ենք: Ըստ նրա՝ աշխարհի միայն 70 երկրում է խորհրդարանական, բայց մեզ առաջարկվողի նման չէ, իսկ 120 երկրում նախագահ կա. «Պատասխանատվությունը չի կարող կոլեկտիվ լինել: Բա որ թայֆայաբազության վերածվի՞»: Նա նշեց, որ, օրինակ, Իսրայելում Սահմանադրություն չեն փոխում, որովհետև ասում են՝ էդքան խելոք մարդ չունենք, որ Սահմանադրություն գրենք:

Բագրատյանի խոսքով՝ նախագահը դիկտատոր չի դառնում, կարիք չունի, միայն ինքն է, իսկ խորհրդարանականի դեպքում դիկտատոր է լինում. «Գնահատականները սխալ են, մենք կործանման ենք գնում: Ո՞վ է տեսել պատերազմական երկիրը գնա խորհրդարանականի»:

Կարդացեք նաև

Ճամբարների ներկայացուցիչները սկսեցին վիճել, թե որ պետությունում կառավարման ինչ համակարգ է գործում: Իսկ հավաքված ժողովուրդը պահանջեց ավելի մատչելի լեզվով ասել՝ ինչի՞ համար պետք է կողմ կամ դեմ քվեարկեն:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ներկայացրեց կուսակցությունների վիճակը, թե ինչպես ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցությունը տրոհվեց կուսակցությունների: «Ընդդիմություն չկա, իշխանություն էլ ինչ ուզում՝ անում ա»,- հայտարարեց Վ.Այվազյանը:

«Ուզում եք փոխեք, որ ավելի լա՞վ լինի: Է, բերենք ԱՄՆ Սահմանադրությունը, աենալավն ենք դառնալու»,- նկատեց քաջարանցիներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս