Բաժիններ՝

Apple ու Google բրենդները երրորդ տարին անընդմեջ ճանաչվել են աշխարհում ամենաթանկը

Apple ու Google բրենդները երրորդ տարին անընդմեջ ճանաչվել են աշխարհում ամենաթանկը: Այս մասին են վկայում Interbrand Corp.-ի տվյալները 2015թ. աշխարհի 100 ամենաառաջատար բրենդների մասին:

Interbrand-ի տվյալով՝ Apple բրենդի արժեքն ավելացել է 43%-ով ու կազմել 170,276 մլրդ դոլար: 2-րդ հորիզոնականում գտնվող Google-ը թանկացել է 12%-ով՝ կազմելով 120,31 մլրդ դոլար: Coca-Cola-ն հայտնվել է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Բրենդի արժեքը նվազել է 4%-ով՝ մինչև 78,42 մլրդ դոլար:

Առաջին տասնյակում ներառվել է բարձրտեխնոլոգիական ոլորտի 6 ներկայացուցիչ: Բացի Apple-ից ու Google-ից, թոփ տասնյակում են հայտնվել Microsoft-ը (4-րդ հորիզոնական, 67,67 մլրդ դոլար), IBM-ւ (5-րդ, 64,1 մլրդ դոլար), Samsung-ը (7-րդ, 45,3 մլրդ դոլար), Amazon-ը (10-րդ, 37,95 մլրդ դոլար):

2015 թվականին 100 ընկերություններից 28-ը պատկանում են տեխնոլոգիական կամ ավտոմոբիլաշինական ոլորտի ընկերությունների:

Տասնյակում է հայտնվել նաև Toyota-ն (6-րդ հորիզոնական, 49,05 մլրդ դոլար), General Electric-ը (8-րդ, 42,27 մլրդ դոլար) ու McDonald’s-ը (10-րդ, 39,81 մլրդ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս