Ինչպե՞ս ճիշտ օգտագործել թեյի ծառի յուղը. բաղադրատոմսեր
Թեյի ծառի յուղի սրվակը ոչ միայն հրաշալի դեղամիջոց է, այլև՝ կոսմետիկ նպատակներով օգտագործվող հրաշալի յուղ: Թեյի ծառի յուղը բնական հականեխիչ է: Այն ոչ միայն պայքարում է բակտերիաների, վիրուսների և սնկերի դեմ, այլև՝ խթանում է իմունային համակարգի աշխատանքը
1. Գեղեցկության համար
Վերացնում է մազերի թեփը: Մազերը լվանալիս շամպունին ավելացրեք 5-7 կաթիլ թեյի ծառի յուղ, քսեք մազերին սովորականի պես, սպասեք 2 րոպե և լվացեք տաք ջրով:
Հանգստացնում է ոտքերի ուռածությունը: Ծովի աղով լոգանքներին ավելացրեք 7 կաթիլ թեյի ծառի յուղ: Ոտքերը թողեք ջրի մեջ 15 րոպե:
Լավացնում է դեմքի գույնը: Եռացրած ջրի մեջ 5 կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք և դեմքը պահեք ջրի գոլորշու վրա, գլխին այդ ընթացքում սրբիչ գցեք, այդպես պահեք 10 րոպե:
Վերացնում է մարմնի բշտիկները: 7 կաթիլ թեյի ծառի յուղ կաթեցրեք մի բուռ վարսակի փաթիլների վրա և լողանալիս՝ այդ խյուսով տրորեք մարմինը: Անհրաժեշտ է պրոցեդուրան կրկնել 5 անգամ:
2. Առողջության նպատակներով
Անգինայի դեպքում- կոկորդը ողողեք օրական 3 անգամ՝ տաք ջրի, 1թ/գ սոդայի և 2 կաթիլ թեյի ծառի յուղի խառնուրդով:
Նևրոզի և անքնության դեպքում- քնելուց առաջ բարձի ծայրերին թեյի ծառի յուղ քսեք:
Հերպեսի դեպքում օրական մի քանի անգամ թեյի ծառի յուղով մաքրեք տհաճ հատվածներն այնքան ժամանակ, մինչև բշտիկներն ամբողջովին վերանան:
Լնդերի արյունահոսության դեպքում առավոտյան և երեկոյան 1 բաժակ տաք ջրի մեջ 3 կաթիլ թեյի ծառի յուղ ավելացրեք և դրանով ողողեք բերանը:
Հիշե՛ք, որ թեյի ծառի յուղը չի կարելի խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը