Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության գործով 15 մարդ է ձերբակալվել
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության գործունեության հետաքննության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 15-ի, հայտնում է APA-ն:
Նրանց նկատմամբ պատիժ է ընտրվել կալանավորումը, որոշ անձինք Ադրբեջանից չհեռանալու մասին ստորագրություն են տվել:
Ձերբակալված անձինք գտնվում են Ադրբեջանի արդարադատության նախարարության Բաքվի Քննչական մեկուսարանում:
Նրանց թվում կան նաև Ադբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների պաշտոնյաներ: Կալանավորվածների թվում շատ են հոկտեմբերի 17-ին պաշտոնից հեռացված Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի մտերիմները:
Հետաքննությունն իրականացնում են Ադրբեջանի հատուկ պետական ծառայության ու գլխավոր դատախազության աշխատակիցները: Հետաքննության վերահսկողությունն իրականացնում է Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը:
Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում կալանավորումներն սկսվել են հոկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովից պաշտոնանկությունից հետո: Կալանավորվածները մեղադրվում են բիզնես կառույցների չհիմնավորված ստուգումների, կաշառակերության, շանտաժի միջոցով բիզնեսում մասնաբաժիններ ստանալու մեջ: