Ռուս օդաչուների առօրյան՝ Սիրիայում. ՌԴ ՊՆ-ն նոր կադրեր է հրապարակել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է հրապարակել ռուսական կործանիչների մասնակցությամբ Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազայում:
Ներկայացված տեսանյութում ներկայացվում է Սիրիայում ռուս օդաչուների աշխատանքը: Տեսագրության մեջ երևում են ինքնաթիռների վայրէջքն ու օդ բարձրանալը, ինչպես նաև օդաչուների գործողությունները երկնքում:
Ընդ որում՝ որոշ կադրեր արված են անմիջականորեն օդաչուների խցիկներում:
Հիշեցնենք, որ ռուսական ավիացիան սեպտեմբերի վերջից հարվածներ է հասցնում Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: