![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն Իլհամ Ալիևի դստերը Պուշկինի մեդալով է պարգևատրել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/0a41a24cffa8b6d9248683a35f6c339a.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հրաման է ստորագրել Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիևային՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստերը, Պուշկինի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում է moscow-baku.ru-ն:
Ալիևան մեդալի է արժանանում «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ու համագործակցության գործում ունեցած ավանդի, տնտեսական կապերի զարգացման, ռուսերենն ու ռուսական մշակույթն արտերկրում տարածելու համար»:
Լեյլա Ալիևան Ադրբեջանում համարվում է հասարակական գործիչ: