Բաժիններ՝

ՄԱԿ-ը քննադատել է Չեխիային փախստականների համար «նվաստացուցիչ» պայմաններ ստեղծելու համար

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես է եկել քննդատությամբ՝ ուղղված Չեխիայի իշխանությունների հասցեին:

Վերջիններս մեղադրվում են ներգաղթյալների իրավունքները խախտելու ու նրանց ստորացուցիչ պայմաններում պահելու մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտարարել է վարչության ղեկավար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը, փախստականներին երկրում պահում են մինչև 90 օր ու նրանցից վերցնում փողերը՝ դրանով վճարելու իրենց պահելու վրա կատարված ծախսերը:

Հանձնակատարը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ն անհանգստացած է նաև Չեխիայի նախագահ Միլոշ Ֆորմանի հակաիսլամական արտահայտություններից:

Մինչ այդ, Զեմանի ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի նախագահը մտադիր է այսուհետ ևս հետևել իր դիրքորոշմանը:

«Նախագահը վաղուց էր նախազգուշացնում իսլամական ֆունդամենտալիզմի սպառնալիքի մասին: Դա նրա կարծիքն է ու նա չի փոխի այն դրսի ճնշման ներքո»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031