Բաժիններ՝

«Ամոթից գետինն եմ մտնում, բայց էլ ելք չունեմ». Մուշեղ Մխիթարյանը դիմում է բոլորին. hraparak.am

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր առավոտյան կրկին զանգահարել է hraparak.am-ի խմբագրություն: Վերջինս արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է անում: Եվ չնայած շնչակտուր լինելուն, Մուշեղ Մխիթարյանը կարդաց իր գրած նամակը, որը ներկայացնում ենք մասնակի.

«… Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը, որ ինձ «վրաերթի են ենթարկում», և Աստված մի արասցե, եթե այս ապարատին հաջողվի ինձ հաղթել իր ոչ նորմալ և ոչ ֆորմալ աշխատելաոճով: Ցավոք սրտի, ես կդառնամ հայոց ազգի հերթական ամոթի խարանը, որ երկար կմնա բոլորի մտքում դրոշմված: Տարբեր տարիներին բոլոր զանգվածային հավաքներին, երբ ազգը ոտքի էր կանգնած, ես պայքարում էի առաջին շարքերում: Եվ ահա այսպես մշուշոտ է՝ ինձ համար մշակութայի՞ն, թե՞ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ դարձավ այս անբարո քայլերին, որ սկսեց Աննա Միսակյանը: Հարց է՝ ո՞ւմ պատվերով, որ շարունակում է իրավական համակարգը…: Օրեր առաջ, աղջիկս դարձավ մեկ տարեկան, իսկ ես որտե՞ղ էի՝ բանտում, հացադուլի մեջ, բողոքս էի արտահայտում, քանի որ «զենք» այսօր չունեմ: Թեպետ, գիտակցում եմ, որ այս իրավաշինիչ համակարգում մեծից փոքր շատ բարձր աշտարակից թքած ունեն ես հաց կուտե՞մ, թե՞ ոչ, զավակիս ծնունդը կշնորհավորե՞մ, թե՞ ոչ, և արդյոք կապրե՞մ, թե՞ կմեռնեմ:

…Արդեն 10 օր՝ հոկտեմբերի 12-ից, հացադուլ եմ հայտարարել՝ թույլ, հուսահատ: Գրել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են այս հարցին վերջ տալու: Դիմել եմ գլխավոր դատախազին, մշակույթի նախարարին, Էդուարդ Շարմազանովին, ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույսով, որ նրանք թույլ չեն տա նմանօրինակ խայտառակություն, այն հույսով, որ այս ամենի դեմը կառնեն: Վիճակն իրոք սարսափելի է, արդեն 3 ամիս բանտարկված եմ՝ զրկված ընտանիքից, աշխատանքից, ու բարի համբավս էլ կասկածի տակ: Չունեմ այն ամենատարրական բաները, որ անհրաժեշտ են, օրինակ՝ հագուստ, կամ ծխախոտ: Միակ ապավենս դատապաշտպանս է, որին պետությունն է տրամադրել, որը, ցավոք, չի կարող ինձ օգնել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս անարդարությունից փրկվելու և արդարությունը վերականգնելու համար ինձ միայն լուրջ փաստաբանները կարող են օգնել, իսկ դրա համար լուրջ գումար է պետք, իսկ ես չունեմ:

Դիմել եմ խնդրանքով Հայաստանի ժողովրդի ճակատագրով մտահոգ գործարար բարերարներին՝ հույսով, որ այս օրհասական պահին օգնության ձեռք կմեկնեն: Իրականում ամոթից գետինն եմ մտնում, բայց էլ ելք չունեմ: Ուզում եմ խնդրել ամբողջ հայությանը, որ օգնեն ինձ, այլ հույսեր չկան: Եթե ամեն պատգամավոր իր ամսական աշխատավարձի կեսը նվիրաբերի, ես կփրկվեմ: Եթե ամեն ուսանող հազարական դրամ նվիրաբերի, ես կփրկվեմ: Շուտով բանկի հաշվեհամար է բացվելու, հուսամ բարի մարդիկ անմասն չեն մնա, և արդարությունը կհաղթանակի: Բժիշկ, թե դերասան, լրագրող, թե քաղաքական գործիչ, հոգևորական, ֆուտբոլիստ, թե շինարար, յուրաքանչյուրը միահամուռ … 10 օրն իրենն ասում է (խորը շունչ քաշելով՝ ասաց Մուշեղ Մխիթարյանը): Եթե օգնության ձեռք մեկնեն, ես դուրս կպրծնեմ, և իրական մարդասպանը կհայտնվի: Անի Մաջնունյանը լավ մարդ էր, լավ ընկեր, ու այն անբարոյականի լակոտը, ով զրկել է նրան կյանքից, պետք է պատիժ կրի, ով ուզում է լինի: Բռնատիրական ժամանակներն անցել են, ամոթ է, չի կարելի այսպես կործանել անմեղ մարդու կյանքը…»:

Ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս