«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը
Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը սույն թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից սկսած մինչեւ Ազգային Ժողովի հերթական քառօրյայի ավարտը (հոկտեմբերի 29, ժամը 18։00), ԱԺ դիմաց անցկացնելու է բողոքի շուջօրյա ակցիա «Հավաքաների ազատության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի կանոններին համապատասխան։
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը պահանջում է Ազգային Ժողովից․
1. ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը,
2. հրապարակել 2012թ․ եւ 2013թ․ համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը,
3. հրապարակել 2012-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ։
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ
22 հոկտեմբերի, 2015թ․