
Անհայտ անձը սրով հարձակվել է շվեդական դպրոցի վրա. կան տուժածներ

Շվեդիայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով 5 մարդ վնավածք է ստացել, հայտնում է BBC-ն:
Անհայտ դիմակավոր անձը սրով հարձակվել է մարդկանց վրա:
Ոստիկանության տվյալով՝ հարձակման հետևանքով տուժել է 1 մեծահասակ ու 4 դպրոցական:
Շվեդական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը գնդակահարվել է ոստիկանների կողմից:
Ականատեսները պատմել են, որ առավոտյան երեխաները խուճապահար վազել են դպրոցից: