
«ՊՍԺ»-«Ռեալ» 0:0. Ոչ-ոքին վատ արդյունք չէ «Ռեալի» հետ խաղում. Լորան Բլան

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղը (0:0):
««Ռեալը» մեծ թիմ է, նույնիսկ՝ չնայած վնասվածքներին: Մենք կարող ենք որոշակի հիասթափություն զգալ արդյունքի պատճառով:
Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի լավն էր. նա ճնշում էր գործադրում մեզ վրա և չիրականացրեց մի քանի պահ: Մենք կորցնում էինք գնդակը կիսապաշտպանությունում և չէինք կարողանում հասնել «Ռեալի» դարպասներին:
Ընդմիջումից հետո մենք կարողացանք կարգավորել խաղը և բաց թողեցինք մի քանի հնարավորություն:
Ոչ-ոքին վատ արդյունք չէ «Ռեալի» հետ խաղում, բայց նրանց մոտ մի քանի ֆուտբոլիստների բացակայության պայմաններում մենք պետք է ֆավորիտ լինեինք»,- ասել է Բլանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը