
«Կարող էինք հաղթանակը պոկել «ԲԿՄԱ»-ից, բայց չստացվեց». Լուի վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «ԲԿՄԱ»-ի հետ խաղից հետո (1:1) հայտարարել է, որ մանկունյանցիները մինչև վերջ «չսեղմեցին» մրցակցին:
«Հենց սկզբից գիտեի, որ դժվար խաղ է լինելու: «ԲԿՄԱ»-ն լավ կազմակերպված թիմ է` գերազանց եզրային պաշտպաններով:
Մրցակիցը ճիշտ օգտագործեց իր պահը. մենք 11 մետրանոց նվիրեցինք, երբ Մարտիալը ձեռքով խաղաց: Հետո «ԲԿՄԱ»-ն սկսեց ավելի հավաք գործել և խաղալ միայն պաշտպանությունում:
2-րդ խաղակեսը մեզ մոտ ավելի լավ ստացվեց, քան առաջինը: Մինչև ընդմիջում մեզ արագությունը չէր բավարարում: Վերջում կարող էինք պոկել հաղթանակը, բայց չստացվեց»,- ասել է Վան Գալը:
ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ